Հայաստանում շուտով 50 հա չափեր ունեցող գերժամանակակից ջերմոց կկառուցվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա օրերս է վերադարձել Եվրոպայից և կառուցվող ջերմոցի պայմանավորվածությունը ձեռք է բերել այնտեղ անցկացրած բանակցությունների արդյունքում։
«Ծրագիրն իրականացվում է հոլանդական «Գրոչ» ընկերության հետ համատեղ, Հոլանդական կողմը ներդնում է բյուջեի 75, իսկ հայկականը` 25 տոկոսը»։
Ըստ Բերբերյանի` նախատեսվում է ստացած բերքն արտահանել արաբական երկրներ և Ռուսաստան. «Ջերմոցը կունենա 7.5 մետր բարձրությամբ առաստաղ և կաշխատի լրիվ ավտոմատցված ռեժիմով, այն կապահովի երկուսից չորս անգամ ավել բերք»,–ասաց նա:





