AM
9 Հուլիս 2012 - 10:26 AMT

Թուրքիայում ՌԴ կողմից ԱԷԿ-ի կառուցման ծախսերը կարող են գերազանցել սկզբնական գումարը

Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվելիք ԱԷԿ-ի ծախսերը կարող են գերազանցել սկզբնական գումարը, գումարը կարող է նախատեսվածից շատ ավելի մեծ լինել, գտնում է Անկարայում ՌԴ դեսպան Վլադիմիր Իվանովսկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Առաջին և գլխավոր նախագիծը ատոմային կայանի կառուցումն է: ԱԷԿ-ի կառուցման սկզբնական գումարը 20 մլրդ դոլար էր, սակայն, ինձ թվում է, այն ավելի մեծ կլինի՝ մոտ 25 մլրդ դոլար»,-ասել է ՌԴ դեսպանը Թուրքիայում:

Ըստ նրա, հեռանկարային նախագծերի թվում է նաև Թուրքիայի գազատրանսպորտային ոլորտի զարգացումը:

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի տնտեսական հարաբերությունները հասել են մինչճգնաժամային մակարդակի և 2018թ. կարող են հասնել տարեկան 100 մլրդ դոլարի: