AM
9 Հուլիս 2012 - 10:37 AMT

Ժնևի կոնֆերանսի որոշումները կարևոր են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու համար, կարծում են Ասադն ու Աննանը

Ժնևի կոնֆերանսի որոշումները կարևոր են Սիրիայում քաղաքական գործընթաց սկսելու համար, Դամասկոսում կայացած հանդիպմանը հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ կողմերի, հունիսի 30-ին «Գործողությունների խմբի» մասնակիցների ձեռք բերած համաձայնությունը «դրական մթնոլորտ է ստեղծում միջսիրիական երկխոսության համար»:

Ըստ Իրանի ԶԼՄ-ների, Դամասկոսից Աննանը կմեկնի Թեհրան: Շաբաթ օրը Աննանը հայտարարել էր, որ Իրանը պետք է ակտիվորեն մասնակցի Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը: