AM
9 Հուլիս 2012 - 11:54 AMT

Աշոտյանը կարծում է, որ «Հարսնաքարի» դեպքը քաղաքականացնելը բարոյազրկում է ազնիվ պայքարը

ՀՀԿ փոխնագագահ,Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Հարսնաքարի» դեպքը դիտարկում է երեք հարթություններում: Առաջինն իր համար մարդկային ողբերգությունն է, որ հայ ազգը կորցրել է բժիշկ և սպա:

«Խնդրի երկրորդ ուղղություն ինձ համար քաղաքացիական հասարակության դերն է այս դեպքի հետ կապված, որի ակտիվ արձագանքը նպաստում է նրան, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ խնդրի երրորդ հարթությունն իր համար իրավականն է, թե´ բուն միջադեպի հետ կապված, թե´ հետևող գործընթացների:

Աշոտյանը կարծում է, որ Վահե Ավետյանի մահվան դեպքը և դրան հաջորդող գործընթացները քաղաքականացնելու փորձերը բարոյազրկում են այն բարոյական ցասումը, որն ունեն Ավետյանի մահվան համար իրոք ցավ ապրող մարդիկ: