AM
9 Հուլիս 2012 - 12:31 AMT

Պաղեստինի իշխանությունները կպնդեն Արաֆատի մահվան հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման հարցում

Նորահայտ փաստերի կապակցությամբ պետք է ստեղծվի Յասիր Արաֆատի մահվան հանգամանքները հետազոտող միջազգային հանձնաժողով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան:

Պաղեստինի իշխանությունները կպնդեն Արաֆատի մահվան հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման հարցում»,-Մուստաֆայի խոսքն է մեջբերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Առանց նոր փաստերի, որոնք կհաստատեին պոլոնիումի պարունակությունը Արաֆատի հագուստում և առանց հետաքննության չի կարելի խոսել մահվան պատճառների մասին»,-ասել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպանը:

Մինչդեռ Արաֆատի սպանության մասին վարկածներից ոչ մեկը դեռ չի հաստատվել, ասել է նա:

Միևնույն ժամանակ գործակալությունը, տեղական ԶԼՄ-ների վրա հղումով, նշում է, որ Պաղեստինի ինքնավարության վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը հաստատել է Արաֆատի մարմնի էքսգումացիան: