AM
9 Հուլիս 2012 - 13:18 AMT

Ռադկո Մլադիչը կանգնել է Հաագայի դատարանի առջև

Նախկին Հարավսլավիայի գծով Հաագայի միջազգային դատարանում վերսկսվել է բոսնիացի սերբերի հրամանատար, գեներալ Ռադկո Մլադիչի դատավարությունը, հայտնում է BBS-ի ռուսական ծառայությունը:

Դատարանում հանդես է գալիս առաջին վկան, որը 1992թ. 14 տարեկան էր, ըստ նրա, դարձել է Բոսնիայում 150 մարդու սպանության ականատեսը: Մեղադրանքը պնդում է, որ Էլվեդին Փաշիչը իր աչքերով է տեսել սերբերի հարձակումը Գրաբովիցի վրա:

70-ամյա Մլադիչի դեմ 11 մեղադրանք է առաջադրվել 1992-95թթ. Բոսնիայում մարդկության դեմ կատարած ռազմական հացնագորոծությունների ու ցեղասպանության համար:

Մասնավորապես, Մլադիչին մեղադրում են 8 հազար մահմեդական բոսնիացիների սպանությանը մեղսակից լինելու մեջ՝ Սրեբրենիցա քաղաքում: