ՌԴ Կրասնոդարի մարզում՝ Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղին զոհ է գնացել 171 մարդ, 17 համարվում է անհայտ կորած, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը:
Ըստ ՌԴ ԱԻՆ տվյալների, ՌԴ Կրասնոդարի մարզում ջրհեղեղի պատճառները բացառապես բնական են:
Մինչդեռ, ինչպես հաղորդել է ВВС-ի ռուսական ծառայությունը, Կրասնոդարի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ Կրիմսկի և Կրիմսկի շրջանի ղեկավարները հրաժարական են տալիս ուժգին ջրհեղեղից հետո:





