AM
9 Հուլիս 2012 - 13:04 AMT

Բեռլինի համալսարանի պատին կտեղադրվի Կոմիտասին նվիրված հուշատախտակ

Բեռլինի համալսարանի պատին տեղադրվելու է Կոմիտասին նվիրված հուշատախտակ: Այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթ: Ինչպես հայտնի է, Կոմիտասը 1896 – 1899 թթ. ուսանել է Բեռլինի համալսարանում:

Հուշատախտակի նյութը պետք է լինի բրոնզ, չափսը` 40 x 70 սմ:

Հուշատախտակի պատրաստման պատվերը կտրվի հաղթող ճանաչված էսքիզի հեղինակին: