Անցումային փուլը Սիրիայում պետք է սկսվի Ասադի հրաժարականով, պետք է ձևավորվի անցումային ազգային կառավարություն: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին Մոսկվայում հայտարարել է «Սիրիայի ժողովրդավարական ամբիոնի» ներկայացուցիչ Սամիր Էտան:
«Մենք գտնում ենք, որ անցումային փուլը պետք է սկսվի Ասադի հրաժարականով, պետք է ձևավորվի անցումային ազգային կառավարություն և ժամանակավոր անցումային խորհուրդ»,-ասել է Էտան: Ըստ նրա, Սիրիայի կառավարության հետ երկխոսությունն անիմաստ է և դեռ անհնար:





