Մոսկվայում գոհունակությամբ են ընկալել Լիբիայում տեղի ունեցած Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները, որպես նոր ժողովրդավարական կարգի հաստատման ձգտում, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը նշում է, որ հիմնարար բարեփոխումները կիրականացվեն ազգային երկխոսության հիման վրա, հաշվի առնելով բնակչության բոլոր շերտերի շահերը:
«Ընտրարշավն ընթացավ բարդ պայմաններում… Անվտանգության նկատառումներով չբացվեցին մոտ 100 ընտրատեղամասեր: Այնուամենայնիվ ընտրողների 60 տոկոսը մասնակցեց ընտրություններին: Վերջնական տվյալները կհրապարակվեն մոտ օրերին»,-ասվում է հաղորդագրության մեջ:





