AM
9 Հուլիս 2012 - 15:22 AMT

Սաուդյան Արաբիայի շիական մասում բախումներ են տեղի ունեցել, կան զոհեր

Սաուդյան Արաբիայի արևելքում, որտեղ գերակշռում են շիաները, ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել է երկու մարդ, հաղորդում է ВВС:

Քաթիֆ նահանգում բախումները սկսվել են, երբ ոստիկանությունը փորձել է ցրել կառավարության ամենակատաղի ընդդիմադիրներից մեկի` շեյխ Նիմր Նիմրի, ձերբակալության դեմ ուղղված ակցիան:

Նիմրին կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ: