AM
10 Հուլիս 2012 - 07:40 AMT

ՌԴ Գլխավոր շտաբի պետը կայցելի ԱՄՆ ու կբանակցի ԵվրՀՀՊ շուրջ

ՌԴ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հուլիսի 10-13 աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում: Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ մամլո ծառայության ու տեղեկատվության վարչությունում, նա կբանակցի ԱՄՆ ԶՈւ պետերի միավորված շտաբի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսիի հետ:

«Օրակարգում է ԱՄՆ ծրագրերի քննարկումը ԵվրոՀՀՊ տեղակայման ուղղությամբ»,-. ասել են վարչությունում, հայտնում է ՌԲԿ-ն: