AM
10 Հուլիս 2012 - 06:08 AMT

«168 ժամ». Կապանում նոր հանքավայր է կառուցվում

«168 ժամը» գրում է, որ արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում:

Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետևանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլև լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության համար: Թերթի տեղեկություններով` ոսկու հանքավայրը կառուցում է ԲԱՄՕ ընկերության ղեկավար, Մարզահամերգային համալիրի սեփականատեր Մուրադ Մուրադյանը: