AM
10 Հուլիս 2012 - 06:44 AMT

ՀՊՏՀ–ի 1870 շրջանավարտներ ստացան դիպլոմներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ՝ հուլիսի 9–ին, տեղի է ունեցել «ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ – 2012» միջոցառումը։ Բակալավրիատի շրջանավարտներին դեկաններն ու ամբիոնների վարիչները հանձնել են ավարտական պետական դիպլոմներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դիպլոմների հանձնման միջոցառումը շարունակվել է երեկոյան ժամը 18.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։Շրջանավարտներին ու հյուրերին համերգային կատարումներով ողջունել են «Reincarnation» և «The Beautified project» խմբերը:

Շնորհավորելով ՀՊՏՀ շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շրջանավարտներին մաղթել է ամենայն բարիք, անձնական երջանկություն, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ:

Ուսումնառության տարիներին բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներից մի քանիսին Կորյուն Աթոյանն անձամբ է հանձնել Կարմիր դիպլոմներ:

2011-2012 թթ–ին ՀՊՏՀ–ն ունեցել է 1870 շրջանավարտ: