Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովը տնտեսական միջոցների հատուկ փաթեթ է նախապատրաստել երկրի հանդեպ կիրառվող պատժամիջոցների չեզոքացման համար, հայտնում է Mehr գործակալությունը:
Ըստ հանձնաժողովի նախագահ Ալի Մարվիի, փաթեթը բաղկացած է 7-8 կետից, սակայն փաստաթուղթը դեռ չի հաստատվել խորհրդարանում:
Երեք կարևոր կետերը նախատեսում են, որ տեղական ապահովագրական ընկերությունները կապահովագրեն նավթային տանկերները, նախագահը պատասխանատու է նավթի վաճառքի համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, Իրանը նավթային տանկերներ է վարձակալելու այլ երկրներից:
2012թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ երկրներ իրանական նավթի ներկրման արգելքը:





