ԱԻՆ այսօր` հուլիսի10–ի առավոտյան, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի 19 հասցեում գտնվող «Պրահա» հյուրանոցի տանիքում հրդեհ է բռնկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հյուրանոցի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը՝ 12 քմ, նախասրահի կախովի առաստաղից` մոտ 70 քմ հատված:





