AM
10 Հուլիս 2012 - 08:58 AMT

Մոսկովյան հանդիպմանը կքննարկվի սիրիական ընդդիմության կողմից Քոֆի Աննանի ծրագրի կատարումը

Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների մոսկովյան այցի շրջանակում հանդիպում տեղի կունենա ռուս դիվանագետների հետ, որտեղ կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում:

Հանդիպմանը կքննարկվի նաև սիրիական ընդդիմության կողմից Քոֆի Աննանի ծրագրի և Ժնևի համաձայնագրի դրույթների կատարումը:

Մոսկվա կժամանի Սիրիայի ազգային խորհրդի պատվիրակությունը Աբդելբասետ Սեյդայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Բոգդանովը: