Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշնեկոյի հանդեպ դատավարությունում ընդմիջում է հայտարարվել մինչև հուլիսի 23-ի ժամը 10:00-ը:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», Տիմոշենկոն չի ներկայացել դատարան առողջական վիճակի պատճառով:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 2011թ. հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման իշխանությունը չարաշահելու համար՝ 2009թ. ՌԴ հետ գազի պայմանագիր կնքելիս: 2012թ. մայիսի 9-ից նա բուժվում է Խարկովի հիվանդանոցում՝ նրա մոտ միջողնաշարային ճողվածք է ախտորոշվել:





