AM
10 Հուլիս 2012 - 11:42 AMT

«Հեզբոլլահը» հայտարարում է Իսրայելի ու ԱՄՆ լրտեսների ձերբակալության մասին

Երեքշաբթի «Հեզբբոլահ» խմբավորման մամլո ծառայությունը հայտարարել է երեք մարդու ձերբակալության մասին: Այդ մասին հայտնում է MIGNews-ը՝ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ «Հեզբբոլահի», ձերբակալվածները լրտեսել են հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի:

Կասկածյալներ Մուհամմեդ ալ Հուսեյնին, Ջիհադ Ջալուլը և Մուհամմեդ աս Սաբբան ձերբակալվել են հարավային Բեյրութի արվարձանում: