Ուկրաինան հայտարարում է Մերձդնեստրի հարցում բեկումնային առաջընթացի մասին: Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության գծով դեպարտամենտի տնօրեն Օլեգ Վոլոշինը:
Ըստ Վոլոշինի, Ուկրաինային հաջովել է սերտ շփում հաստատել ինչպես Մոլդովայի, այնպես էլ Մերձդնեստրի ղեկավարության հետ:
«Մենք գտնում ենք, որ մերձդնեստրյան հակամարտությունը կարգավորման ամենալավ շանսերն ունի»,-ասել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը: Վոլոշինը հավելել է, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության շրջանակում հատուկ ուշադրություն կդարձվի այդ հարցին:





