AM
10 Հուլիս 2012 - 14:10 AMT

Անորոշ ժամանակով դադարեցվել է «Երկիր» օրաթերթի հրատարակումը. պատճառը ֆինանսական է

«Երկիր» օրաթերթը որոշ ժամանակով դադարեցրել է հրատարակումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը` նշելով, որ հրատարակման դադարեցումը կապված է որոշակի ֆինանսական խնդիրների հետ:

«Այժմ շատ ակտիվ կերպով գործում է թերթի էլէկտրոնային տարբերակկը yerkir.am-ը, որտեղ տեղադրվում են և վերլուծական նյութերը, և նորությունները»,-նշեց թերթի խմբագիրը` հավելելով, որ այժմ միջոցներ են փնտրվում սեպտեմբերից թերթի հրատարակումը վերականգնելու համար:

Իսկ թե ի՞նչ հաճախականությամբ և ի՞նչ ձևաչափով թերթը լույս կտեսնի, խմբագիրը դժվարացավ պատասխանել: