AM
11 Հուլիս 2012 - 08:00 AMT

Հուլիսի 11-ին նշվում է Ազգաբնակչության համաշխարհային օրը

Ազգաբնակչության համաշխարհային օրը նշվում է հուլիսի 11-ին: 2012թ. այդ օրը նվիրվում է վերարտադրողական առողջության մատչելիությանը, վերարտադրողական առողջությունը համարվում է կայուն զարգացման մաս: Նա ափսոսանք է հայտնել այն առումով, որ այսօրվա դրությամբ շուրջ 200 մլն կանանց համար հակաբեղմնավորման միջոցներն անհասանելի են, հայտնում է ՄԱԿ լրատվական կենտրոնը:

1945թ. ՄԱԿ ստեղծումից ի վեր ազգաբնակչությունն ավելացել է ավելի քան 3 անգամ և շարունակում է աճել, այժմ արդեն մոլորակում բնակվում է 7 մլրդ մարդ, հիշեցրել է Պան Գի Մունը: