Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 10-ին տեղի է ունեցել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) 2011-2012 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը ։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։ Այս տարի ավարտական վկայական է ստացել բուհի 1268 շրջանավարտ (977-ը բակալավրիատի, 291-ը մագիստրատուրայի)։ 177-ն արժանացել են կարմիր դիպլոմի, նրանցից առավելագույն միավոր ստացած 21-ին դիպլոմներ հանձնել է համալսարանի ռեկտորը։





