Քաղցրակերներն այսօր նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Այն առաջին անգամ նշել են ֆրանսիացիները 1995թ.:
Համարվում է, որ շոկոլադը հորինել են ացտեկները: Այն անվանում էին «աստվածների կերակուր»: Իսպանացի կոնկիստադորներն, որոնք առաջին անգամ այն Եվրոպա բերեցին, շոկոլադն անվանեցին «սև ոսկի» և օգտագործում էին ֆիզիկական ուժերի ամրապնդման ու տոկունության համար:
Սկզբում Եվրոպայում շոկոլադն օգտագործում էին բացառապես ազնվականները: Միայն 20-րդ դարի սկզբում, երբ շոկոլադի արդյունաբերական արտադրություն հիմնվեց, հասարակ մարդիկ ևս կարողացան վայելել այդ հաճույքը:
Գիտությունը պարզել է, որ շոկոլադի մուգ գույները խթանում են էնդորֆինների՝ երջանկության հորմոնների արտանետումը, որոնք բարձրացնում են օրգանիզմի տոնուսը:
Հիպոթեզ կա, որ շոկոլադը նաև հակաուռուցքային հատկություններ ունի և կարող է դանդաղեցնել ծերացման ընթացքը:





