2014թ. Ղրղզստանը կբարձրացնի երեք ռազմակայանների վարձակալության գումարը Ռուսաստանի համար: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին չորեքշաբթի հայտարարել է լրագրողներին Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաալայբեկ Օմուրալիևը:
«Վարձակալության գումարի բարձրացումը պայմանավորված է գնաճով»,-ասել է Ղրղզստանի պաշտպանության նախարարը: Նրա խոսքով, նոր գինը կգործի 2014 թվականից: Ըստ Ռուսաստանի հետ 2007թ. կնքած պայմանագրի վարձակալության գումարը կազմել է 15 մլն ռուբլի:





