Մոլորակի բնակչության քանակը կազմում է 7 մլրդ 57 մլն 608 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Համաշխարհային ազգաբնակչության հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Ուտե Շտալմայստերը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, բնակչության աճը հիմնականում գրանցվում է զարգացող երկրներում: Այդպես, Աֆրիկայում մարդկանց քանակը այս դարում կհասնի 3,5 մլրդ մարդու:
Փորձագետը նշել է դրա հետ կապված խնդիրները՝ սովը զարգացող երկրներում մնում է 16 տոկոսի մակարդակի վրա: Մեծ խնդիր է նաև ջրի հարցը, ասել է նա:





