AM
11 Հուլիս 2012 - 10:28 AMT

Մոսկվան առաջարկել է երկարացնել միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում 3 ամսով

Մոսկվան առաջարկել է երկարացնել միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում 3 ամսով:

Ինչպես փոխանցում է ВВС-ի ռուսական ծառայությունը, համապատասխան բանաձևի նախագիծը ՌԴ ներկայացուցիչը ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին:

Սիրիայում Քոֆի Աննանի նախաձեռնությամբ գործող դիտորդների առաքելության ժամկետը սպառվում է հուլիսի 21-ին:

«Նախագծի հիմնական նպատակն աջակցությունն է Աննանի ջանքերին ու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը:–