AM
11 Հուլիս 2012 - 13:13 AMT

Արաֆատի մահվան հանգամանքներին նվիրված ԱՊԼ հատուկ նիստը կանցնի հուլիսի 17-ին Կահիրեում

Արաբական պետությունների լիգան՝ ԱՊԼ-ն, նիստ կգումարի հուլիսի 17-ին Կահիրեի կենտրոնակայանում մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ քննարկելու համար վերջին տվյալները 2004թ. մահացած Պաղեստինի առաջնորդ Յասիր Արաֆատի մահվան հանգամանքների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» Եգիտոսի հեռուստատեսության վրա հղումով:

Ըստ ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Հելլիի, հանդիպումը կանցնի Թունիսի նախաձեռնութամբ՝ Արաֆատի մահվան հանգամանքների վերաբերյալ նոր տվյալների լույսի ներքո: Քաթարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը սեփական հետաքննությունն է անցկացրել, որը ցույց է տվել, որ Արաֆատը հավանաբար մահացել է ռադիոակտիվ պոլոնիումի ճառագայթումից: