Փարիզը Սիրիայի վերաբերյալ ռուսական նախագիծը համարում է միջազգային հանրության սպասումներին չհամապատասխանող, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բերնար Վալերոն` չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախօրեին Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ էր ներկայացրել բանաձևի նախագիծ, որով նախատեսվում է Սիրիայում միջազգային դիտորդների առաքելության` 3 ամսով երկարացում: Իրենց հերթին, արևմտյան երկրները ևս նախապատրաստում են իրենց բանձևերի նախագծերը, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Սիրիայի նկատմամբ:
«Միանգամայն ակնհայտ է, որ բանաձևի ռուսական նախագիծը գտնվում է համաշխարհային հանրության մեծ մասի սպասումներից ցածր մակարդակում»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:





