AM
11 Հուլիս 2012 - 16:54 AMT

Դմիտրի Մեդվեդևն իր ամսական աշխատավարձը տրամադրել է Կրասնոդարի շրջանում ջրհեղեղից տուժածներին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Սբերբանկում հաշվեհամարի վրա միջոցներ է փոխանցել` Կրասնոդարի շրջանում ջրհեղեղից տուժածներին օգնելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է բանկի տարածած հաղորդագրությունում:

Վարչապետի մամլո քարտուղարը հաստատել է այդ նորությունը` հավելելո վ, որ փոխանցված գումարը համարժեք է վերջինիս ամսական աշխատավարձին: «Կառավարության ղեկավարը նաև կոչ է արել կաբինետի անդամներին հետևել իր օրինակին և ֆինանսական աջակցություն ցուցաբերել ջրհեղեղներից տուժածներին»,-ասել է վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան: