AM
12 Հուլիս 2012 - 16:51 AMT

Տաջիկ-աֆղանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին հինգշաբթի օրը գրանցվել է Ռիխտերի սանդղակով 5 բալանոց երկրաշարժ:

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 270 կմ հարավ-արևելքում` Աֆղանստանի հյուսիսում:

Ցնցումները զգացվել են երկրի ողջ տարածքում: Զոհերի և փլուզումների մասին առայժմ տեղեկություններ չկան: