ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը իր հինգերորդ նավատորմի հզորությունները զորացնելու համար Պարսից ծոցում իր զորամիավորումները համալրել է ստորջրյա ռոբոտների ստորաբաժանմամբ, հայտնում է France 24-ը: SeaFox կառավարվող սարքերը պատրաստ են կիրառման Իրանի կողմից սադրանքի դեպքում:
Փոքր չափեր ունենալով, մոտ 1,2 մ, ռոբոտը կարող է մի քանի արկ կրել ստորջրյա ականների ոչնչացման համար: Ըստ ռազմական փորձագետների, Իրանն ունի առնվազն 2 հազար ծովային ական, որոնք կարող են տեղադրվել սուզանավերի ու թեթև նավակների միջոցով, հայտնում է ՌԲԿ-ն:





