AM
13 Հուլիս 2012 - 06:48 AMT

«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը շարունակում է կորած մնալ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ շարունակում է անհայտ մնալ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը։

«Նրա ընտանիքի անդամները վստահեցնում են, որ ոչ միայն չգիտեն, թե որտեղ է Բաբայանը, այլև իրենց հավաստիացումներով, այս ընթացքում կապ չեն պահպանում նրա հետ»,–գրում է թերթը։

«Այս ի՞նչ հարց է։ Սամվելը Հայաստանում չէ, նրա հետ ոչ մի կապ չունեմ և չգիտեմ էլ, երբ կվերդառնա»,–«Ժողովուրդ»–ի հետ հեռախոսազրույցում ասել է Բաբայանի կինը` Իրինա Բաբայանը։

Թերթը նաև հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ս. Բաբայանը բանկերում գրավ դնելով իր և ընկերներից մի քանիսի տները, անհետացել էր։

«Ենթադրվում է, որ նա գտնվում է Մոսկվայում»,-գրում է պարբերականը