AM
13 Հուլիս 2012 - 08:30 AMT

Պաղեստինը մեղադրել է Իրսայելի հատուկ ծառայություններին Յասիր Արաֆատի սպանության մեջ

Պաղեստինի ինքնավարության նախկին ղեկավար Յասիրր Արաֆատի մահվան հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Տիրավին հուլիսի 12-ին հայտարարել է, որ քաղաքական գործչի մահվան ետևում Իսրայելի հատուկ ծառայություններն են, հայտնում է «ՌԲԿ»-ն:

Տիրավին պահանջել է դատել Արաֆատի մարդասպաններին, պաշտոնյան սահմանափակվել է նրանով, որ չի բացառել իր հայրենակիցների մասնակցությունը սպանությանը:

Ըստ ֆրանսիական հիվանդանոցի ներկայացված ներքին փաստաթղթերի, որտեղ մահացել է Արաֆատը, նրա մահվան պատճառը նշված է որպես «անհայտ»:

Իսրայելը հերքել է մեղադրանքները: