Հարավ-Աֆրիկայն Հանրապետությունում՝ ՀԱՀ-ում, գնացքի և բեռնատարի բախման զոհ է դարձել առնվազն 30 մարդ, հայտնել են տեղի փրկարարները:
Ըստ նախնական տվյալների, վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում: Երկրի ԶԼՄ-ները կարծում են, որ գնացքի ուղևորներից շատերը վիրավորվել են, սակայն, հստակ թիվ չի նշվում, գրում է «Ինտերֆաքսը»:





