Սիրիայի ԱԳՆ-ն «զինյալ ահաբեկիչներին» մեղադրում է Տրեյմսի քաղաքի խաղաղ բնակիչների սպանդի համար: Ըստ Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների, այդ բնակավայրում մոտ 200 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Սիրիայի դիվանագիտական շրջանակներն այդ նոր արյունահեղությունն անվանում են «միտումնավոր սադրանք» ՄԱԿ ԱԽ նիստի շեմին՝ «միջազգային հանրությունը Սիրիայի դեմ տրամադրելու ու արտաքին միջամտությունն արտոնող բանաձև ընդունելու համար»:
Ըստ ԶԼՄ-ների, կառավարական զորքերը մտել են այդ բնակավայր, «տեղաբնակների խնդրանքով, երբ նրանք հայտնել են, որ զինյալները անկանոն կրակ են բացել Տրեյմսի փողոցներում»:
Մարտի արդյունքում ոչնչացվել և գերեվարվել են մեծաքանակ գրոհայիններ, զոհվել են նաև երեք սիրիացի զինծառայողներ:





