AM
13 Հուլիս 2012 - 10:04 AMT

Առողջական խնդիրների պատճառով Ռադկո Մլադիչի դատավարությունը հետաձգվել է մինչև հուլիսի 16-ը

Նախկին Հարավսլավիայի համար միջազգային քրեական տրիբունալում բոսնիացի սերբերի նախկին հրամանատար, գեներալ Ռադկո Մլադիչի դատավարությունը տեղի չի ունեցել ամբաստանյալի առողջական վիճակի պատճառով, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Դատավարությունը կվերսկսվի հուլիսի 16-ին:

Նախօրեին Մլադիչը տեղափոխվել է հոսպիտալ հետազոտման համար, որտեղ նա հսկողության տակ է 24 ժամ շարունակ: