AM
13 Հուլիս 2012 - 11:27 AMT

Սիրիացի ակտիվիստները պահանջում են հեռացնել Աննանին ՄԱԿ և ԱՊԼ դեսպանորդի պաշտոնից

Սիրիացի ակտիվիստները պահանջում են հեռացնել Քոֆի Աննանին ՄԱԿ և ԱՊԼ դեսպանորդի պաշտոնից: Այդ պահանջներն առաջ են քաշվել այն բանից հետո, երբ հերթական զանգվածային սպանության արդյունքում մոտ 200 մարդ է զոհվել, հայտնում է CNN-ը:

«Ակնհայտ է, որ Աննանի առաքելությունը միայն Ասադին ժամանակ է տալիս իշխանությունը պահելու ու վայրագությունները շարունակելու համար»,-ասել է ցուցարարը: