AM
13 Հուլիս 2012 - 14:40 AMT

Սիրիայի ԶՈւ ևս 2 գեներալ դասալքել են և փախել Թուրքիա

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի ևս 2 բրիգադի գեներալ մի քանի զինվորների հետ միասին փախել են Թուրքիա, ուրբաթ հաղորդել է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը:

Գեներալները մտադիր են միանալ ընդդիմադիրներին, որոնք գործունեություն են ծավալում Թուրքիայում:

Այսպիսով, Թուրքիա անցած սիրիացի բարձրաստիճան փախստականների թիվը հասել է 17-ի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: