AM
13 Հուլիս 2012 - 17:06 AMT

Յուլիա Տիմոշենկոյի` բանտից ազատման հարցով կզբաղվի ամերիկյան լոբբիստական ընկերությունը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդրը, համաձայնագիր է կնքել ամերիկյան լոբբիստական Wiley Rein LLP ընկերության հետ, որը զբաղվում է բանտից նրա ազատման հարցերով, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-պարբերականին:

Համաձայն Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսնու հետ կնքած պայմանագրի, լոբբիստական ընկերությունը խոստանում է իր գործունեությունն ուղղել Յուլիա Տիմոշենկոյի ազատմանը և նրան Գերմանիա ուղարկելուն: