Սիրիայում հակամարտող կողմերը պետք է հասկանան, որ ՄԱԿ ԱԽ հանձնարարությունների խախտումը բացասական հետևանքներ կունենա երկու կողմերի համար: Նման հայտարարությամբ ՄԱԿ ԱԽ-ին է դիմել Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը:
ԱԽ-ին ուղղված Աննանի դիմումում, որի տեքստը բերում է «Ռոյթերս» գործակալությունը, ասվում է, որ նոր զանգվածային սպանությունը Թրեմսեհում ցույց է տալիս, որ Խորհրդի մշակած կարգավորման ծրագիրն անտեսվում է:
«Ես ստիպված եմ մեկ անգամ ևս դիմել Խորհրդին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել: Մենք չենք կարող հապաղել ու պետք է որոշում կայացնենք»,-ասել է Աննանը:





