ՆԱՍԱ-ի տիեզերական լաբորատորիայի հեռադիտակները Արևի վրա հզոր պայթյուններ են արձանագրել, հայտնում է «Վեստի. ռու-ն»: Դրանք դասվում են X դասին, որն ամենահզորն է համարվում:
Երկրի վրա արևային ակտիվության ազդեցությունը կզգացվի արդեն շաբաթ օրը: Գիտնականներն ասում են, որ մագնիսական փոթորիկ է լինելու: Էլեկտրոնային սարքերի համար այն վտանգավոր չէ, իսկ այ մարդկանց ինքնազգացողության վրա կարող է անդրադառնալ: Առաջին հերթին դա կզգան սրտանոթային հիվանդություններով տառապող և օդերևութաբանական կախում ունեցող մարդիկ: Կարող է բարձրանակ արյան ճնշումն ու գլխացավեր լինեն:





