AM
14 Հուլիս 2012 - 08:36 AMT

ԱՄՆ պետքարտուղարն ավարտել է այցը Հարավ-Արևելյան Ասիա

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համաշխարհային շրջագայության շրջանակներում ավարտել է այցը Հարավ-Արևելյան Ասիա: Մյանմայից Քլինթոնը մեկնել է Եգիպտոս, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ եգիպտական «Ալ Մասրավիի» վրա հղումով:

Կահիրեում պետքարտուղարը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ, որը ստանձնել է պաշտոնը երկու շաբաթ առաջ: