AM
14 Հուլիս 2012 - 10:35 AMT

Իրանը պատրաստ է մասնակցել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին

Թեհրանը պատրաստ է մասնակցել սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Իրանը պատրաստ է մասնակցել Սիրիայում կայունության ու անվտանգության հաստատմանը, խուսափելու համար ճգնաժամի տարածումից»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Տեղական թերթի հրապարակման մեջ նա քննադատել է այն երկրներին, որոնք «զինում են ապստամբներին»:

«Հակամարտությունը բորբոքելու փոխարեն, այդ երկրները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, կառավարության և ընդդիմության միջև երկխոսության համար պայմաններ ստեղծելու համար»,-հավելել է նա: