AM
15 Հուլիս 2012 - 12:58 AMT

Չինաստանում Ճապոնիայի դեսպանը ետ է կանչվել Տոկիո` Դյաոյույդաո կղզիների մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ խորհրդակցությունների

Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիչիրո Նիվան կիրակի օրը ետ է կանչվել Տոկիո` Դյաոյույդա կղզիների մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ խորհրդակցությունների, հաղորդում է ճապոնական Kyodo news գործակալությունը:

Երկու օր առաջ Ճապոնիան Չինաստանին բողոք արտահայտեց` ՉԺՀ 3 ռազմական նավերի` Սէնկակու կղզիների ջրային տարածք ներխուժելու կապակցությամբ: ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ցզեչին ի պատասխան հայտարարել էր, որ այդ կղզիները դարավոր չինական տարածք են հանդիսանում:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Դյաոյույդաո կղզիները Ճապոնիայի ՉԺՀ միջև վիճելի տարածք է համարվում: