AM
16 Հուլիս 2012 - 09:25 AMT

Եգիպտոսում Հիլարի Քլինթոնի կորտեժի ուղղությամբ լոլիկներ են նետել

Եգիպտոս կատարած այցելության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թափորի ուղղությամբ լոլիկներ են նետել, ոտնամաններ և շշով ջուր: Միջադեպը տեղի է ունեցել, երբ նա վերադառնում էր Ալեքսանդրիայից, որտեղ հանդես էր եկել ժողովրդավարական արժեքների մասին ելույթով: Եգիպտոսում պետքարտուղարը հանդիպել է նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ և ԶՈւ Գերագույն խորհրդի ղեկավար, ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուիի հետ: Նա Տանտաուիին կոչ է արել համագործակցել նախագահ Մուրսիի հետ:

Եգիպտոսից Քլինթոնը ժամանել է Իսրայել: Ակնկալվում է, որ եգիպտա-իսրայելյան հարաբերությունների թեման գլխավորներից մեկը կդառնա Երուսաղեմում այսօրվա բանակցությունների ժամանակ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: