AM
16 Հուլիս 2012 - 09:54 AMT

Լավրովը վստահ է, որ ՄԱԿ ԱԽ-ն կարող է պայմանավորվել Սիրիայի հարցում

Մոսկվան անհուսալի չի համարում Սիրիայի կարգավորման հարցի քննարկման հարցում ստեղծված իրավիճակը ՄԱԿ ԱԽ-ում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ես այն դեռ անելանելի չէի անվանի: Մենք դեռ կարող ենք պայմանավորվել Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում»,-ասել է Լավրովը սիրիական կարգավորմանը նվիրված մամլո ասուլիսում:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ՄԱԿ ԱԽ ներկայացրել են բանաձևի նախագիծ, որտեղ Սիրիայում ՄԱԿ դիտորդների մանդատի երկարացումը կապվում է Սիրիայի իշխանությունների կողմից տանսօրյա ժամկետում մի շարք պահանջների կատարման հետ: