Արևմուտքի պահանջն, ուղղված Ռուսաստանին, որ վերջինս համոզի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ պաշտոնից, անիրատեսական են: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սիրիական կարգավորմանը նվիրված մամլո ասուլիսում:
Ըստ նախարարի, սա Մոսկվայի համակրանքի կամ հակակրանքի հարց չէ: «Նա չի հեռանա ոչ թե նրա համար, որ մենք նրան պաշտպանում ենք, այլ այն պատճառով, որ նրա ետևում երկրի բնակչության զգալի մասն է կանգնած»,-ասել է Լավրովը:





