«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը նշվել է մեկ որ ուշ` հուլիսի 15-ին: Ըստ թերթի, Էջմիածնին հարակից «Վան» ռեստորանում կայացած միջոցառումն իր ներկայությամբ պատվել է անգամ Սերժ Սարգսյանը: Ընդհանուր առմամբ հրավիրյալների թիվը կազմել է 600 հոգի, բայց նրանցից շատերը չեն մասնակցել խնջույքին: Թերթի տեղեկություններով` գեներալին չի գնացել շնորհավորելու նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Փոխարենը միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գեներալի մտերիմ ընկեր Սեյրան Սարոյանը, ԱԺ նորընտիր պատգամավորներ: Վերջում եղել է ճոխ հրավառություն:





