AM
17 Հուլիս 2012 - 12:39 AMT

Աֆղան զինծառայողը մահապատժի կենթարկվի ֆրանսիացի զինվորների սպանության համար

Աֆղան զինծառայողը մահապատժի կենթարկվի 5 ֆրանսիացի զինվորների սպանության համար, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ակնկալվում է, որ Աբդուլ Սաբուրը, որը հոգեկան խնդիրներ ունի, կբողոքարկի դատավճիռը:

Ըստ իշխանությունների, մեղադրյալը կեղծել է փաստաթղթերն ու կաշառք է տվել բանակ զորակոչվելու համար: Այդ միջադեպի պատճառով միջազգային ուժերը խստացրել են բանակ զորակոչվելու կանոնները: